ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հաջողությամբ վիրահատվել է. պետդեպ
Աշխարհ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, ով Ֆրանսիայում հեծանիվից վայր ընկնելու պատճառով կոտրել էր ոտքը, Բոստոնում հաջողությամբ վիրահատվել է: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆին:
Հարֆն ասել է, որ Քերին շարունակում է աշխատել՝ գտնվելով հիվանդասենյակում: Նա արդեն մի քանի հեռախոսային բանակցություններ է անցկացրել:
Հիշեցնենք, որ Քերին կոտրել էր ոտքը Ֆրանսիայում հեծանիվով զբոսանքի ժամանակ, որից հետո ուղղաթիռով նրան տարել էին Ժնևի հիվանդանոց, որտեղ անցկացրել էր գիշերը: Գերմանիայից նրա ետևից ուղարկվել էր ամերիկյան C-17 ինքնաթիռը, որով և պետքարտուղարը ժամանել է Բոստոն:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները