Էրդողանը մտադիր է դատի տալ ընդդիմության առաջնորդին
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբան Մուամմեր Չեմաթօղլուն մտադիր է զրպարտության համար դատական հայց ներկայացնել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ: Դատական հայցի համար հիմք է հանդիսացել այն, որ ընդդիմադիր գործիչը մեղադրել է Էրդողանին չափազանց շքեղ կյանք վարելու համար, գրում է Корреспондент-ը:
Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահի պալատում նույնիսկ ոսկյա զուգարանակոնքեր կան:
Հայցի լիակատար բավարարման դեպքում Էրդողանին կվճարվի 37.000 դոլար փոխհատուցում:
Ավելի վաղ Էրդողանը, ի պատասխան մեղադրանքների, Քըլըչդարօղլուին հրավիրել էր իր պալատ՝ անձամբ ոսկյա զուգարանակոնքեր փնտրելու: Ընդ որում՝ Էրդողանը նշել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ընդդիմությունը գտնի դրանք:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները