«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի դերասանը մեկնել է Իրաք` «Իսլամական պետության» դեմ կռվելու (տեսանյութ)
Աշխարհ
«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում նկարահանված բրիտանացի դերասան Մայքլ Էնրայթը միացել է քրդերին ԻՊ-ի դեմ դեմ պայքարի համար, հաղորդում է korrespondent.net-ը:
Այդ մասին Էնրայթը, ով նկարահանվել է ծովահենների մասին ֆիլմի երկրորդ հատվածում, հայտնվել է Facebook-ում տեղադրված քրդական ինքնապաշտպանության ջոկատների տեսանյութում: Այնտեղ երևում է, թե ինչպես է Էնրայթն այլ մարտիկների հետ կանգնած խրամատներում և կրակում ինքնաձիգից: Դերասանը կոչ է անում բոլորին զենք վերցնել և օգնել քուրդ ապստամբներին:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները