Սահակաշվիլին խոստանում է Իվանիշվիլիի փողերը վերադարձնել վրաց ժողովրդին
Աշխարհ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խոստանում է, որ հանրապետության նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կենթարկվի իրավաբանական պատասխանատվության, և նրա փողերը կվերադարձվեն վրաց ժողովրդին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Միակ մարդը, ով ստիպված կլինի պատասխան տալ, Իվանիշվիլին է: Մինչ այդ նա բազմամիլիարդանոց ունեցվածք կդիզի: Ուկրաինայում ես սովորել եմ, թե ինչպես է պետք է վերադարձնել փախած օլիգարխների փողերը… Իվանիշվիլիի փողերը մենք կվերադարձնենք Զիմբաբվեից, Ռուսաստանից, Ամերիկայից, ինչպես էլ որ նա դրանք թաքցնի: Վնասը պետք է հաշվարկվի այն մարդկանց օրինակով, ովքեր առանց աշխատանքի են մնացել, այն վնասը, որը նրանք ստացել են արժութային ճգնաժամի և այլ պատճառներով»,- հայտարարել է Սահակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:
«Ես կգտնեմ Իվանիշվիլիի վերջին ցենտն ու կվերադարձնեմ ժողովրդին»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները