ՌԴ մշտական ներկայացուցչի մուտքը Եվրախորհրդարան սահմանափակել են
Աշխարհ
Ի պատասխան Ռուսաստանի ներկայացրած «սև ցուցակի», որում ներառվել է Եվրամիության 89 քաղաքացի, սահմանափակել են Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովի մուտքը Եվրախորհրդարան, հայտնում է ntv.ru-ն:
«Դեսպան Չիժովի համար ազատ մուտքը սահմանափակվել է: ՌԴ մշտական ներկայացուցիչը կարող է այցելել Եվրախորհրդարան, միայն թե ամեն անգամ նա անցագիր պետք է ներկայացնի»,- հայտնել են Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունից:
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի աշխատակազմից հայտնել են, որ մուտքի սահմանափակումը կարող է առնչվել նաև ռուս խորհրդարանականներին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ավելի վաղ, ՌԴ-ն արգելել է եվրոպական մի շարք երկրների քաղաքացիների մուտքը երկիր:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները