Ինդոնեզիայում հազարավոր մարդկանց են տարհանում՝ Սինաբունգ հրաբխի ակտիվության պատճառով
Աշխարհ
Ինդոնեզիայի իշխանությունները շուրջ 6 հազար մարդու կտարհանեն Սումատրա կղզում ակտիվացած Սինաբունգ հրաբխի շրջակա շրջանից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 3-ին հաղորդել է Արտակարգ իրավիճակների ազգային գործակալությունը:
«Լավայի ծավալն ավելացել է 3 միլիոն խորանարդ մետրով: Գոյություն ունի հրաբխի գմբեթի փլվելու վտանգ»,- նշել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սութոփո Փուրվո Նուգրոհոն:
Սինաբունգը գտնվում է Սումատրա կղզու հյուսիսում՝ Մեդան քաղաքից 60 կիլոմետր հեռավորության վրա: Ծովի մակերևույթից հրաբխի բարձրությունը 2 հազար 460 մետր է: Գրեթե 400 տարվա ընթացքում առաջին ժայթքումը տեղի է ունեցել 2010 թվականին, այնուհետև մոխրի արտանետումները կրկնվել են 2013-ին և 2014 թվականի սկզբին: Իսկ վերջին ժայթքումը գրանցվել է անցյալ տարվա ամռանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները