Իրանն ուսումնասիրում է պատժամիջոցների վերացումից հետո «Թուրքական հոսքի» միջոցով գազի արտահանումը Եվրոպա
Աշխարհ
Իրանն արևմտյան պատժամիջոցների չեղարկումից հետո կարող է օգտագործել «Թուրքական հոսք» գազատարը` իր գազը Եվրոպա արտահանելու համար, եթե այդ ճանապարհը Թեհրանում առավել նպատակահարմար համարեն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է Իրանի ազգային գազային ընկերության միջազգային կապերի գծով տնօրեն Ազիզոլահ Ռամազանին:
«Կարող են լինել գործունեության ընդհանուր ոլորտներ, օրինակ` գազատարների ոլորտում: Ինչպես նաև կարելի է փոխանակվել փորձով և տեխնոլոգիաներով, օրինակ` գազամատակարարման ոլորտում, կարելի է փոխանակվել փոխանցման համակարգի, մոնիթորինգի մասին տեղեկությամբ: Իսկ հետագայում հնարավոր է`դեպի Եվրոպա իրանական և ռուսական գազատարները միանան և միասին գազ մատակարարեն Եվրոպա»,- ասել է Ռամազանին:
Նրա խոսքով` իրանական գազն ինչ-որ փուլում կարող է մոտենալ «Թուրքական հոսքին»: Միևնույն ժամանակ նշվել է, որ այդ ուղղությամբ ոչ մի բանակցություն դեռ չի անցկացվել:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները