Երկու նավ է ժամանել Յանցզի գետում խորտակված զբոսանավը բարձրացնելու համար
Աշխարհ
Յանցզի գետի այն վայր, որտեղ խորտակվել է «Դուֆան չժի սին» («Արևելքի աստղ») ջերմանավը, հունիսի 3-ին ժամանել է երկու հատուկ նավ, որոնք նախատեսված են մինչև 500 տոննա քաշով նավերի բարձրացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իրադարձության վայրից հաղորդել են զանգվածային լրատվամիջոցները:
Վթարի վայրում որոնողական-փրկարարական աշխատանքներում գործի են դրված տարբեր տիպի 109 նավեր, շուրջ 2 հազար մարդ, ներառյալ 100 ջրազուզակներ:
Ինչպես նշում է «Ինտերֆաքսը», տեղական ժամանակով ժամը 11:00-ի (Երևանի ժամանակով 07:00-ի) դրությամբ նավաբեկության զոհերի թիվը հասել է 18-ի, հաջողվել է փրկել 15 ուղևորների և անձնակազմի անդամների: Եվս 423 հոգու ճակատագիրը մնում է անհայտ:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները