ԱՄՆ-ն ու Ադրբեջանը ստեղծում են մարդու իրավունքների հարցերով համատեղ հանձնաժողով
Աշխարհ
ԱՄՆ կառավարությունը բանակցում է Ադրբեջանի կառավարության հետч հստակեցնելու համար մարդու իրավունքների հարցերով համատեղ հանձնաժողովի ձևավորման կոնկրետ ժամկետները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, հայտնում է Haqqin.az-ը:
Համապատասխան պայմանավորվածությունն ընթացիկ տարվա փետրվարին ձեռք է բերվել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:
ԱՄՆ դեսպանը նաև հայտնել է, որ Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերի բացման արարողակարգի ժամանակ ԱՄՆ-ը ներկայացնելու է հենց ինքը, և որ ԱՄՆ-ը դրա համար Ադրբեջան չի գործուղելու կառավարության ներկայացուցչի:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները