Սաակաշվիլիի անվտանգությունը կապահովեն ուկրաինացի հատուկջոկատայինները
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Վրաստանի նախկին նախագահ, այժմ Օդեսայի նահանգապետ նշանակված Միխեիլ Սաակաշվիլիի անվտանգությունը կապահովեն ուկրաինացի հատուկջոկատայինները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Ինձ հսկում է հատուկ նշանակության ստորաբաժանման խումբը: Այստեղ ավելի ուժեղացված անվտանգություն է, քան Կիևում»,- ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով` դա չի նշանակում, որ նա հեռացել է ժողովրդից:
Սաակաշվիլին ընդգծել է, որ շրջանում կան անվտանգության սպառնալիքներ, բայց նա պատրաստ է դրան:
Անցած շաբաթ օրն Ուկրաինայի նախագահը Սաակաշվիլիին երկրի քաղաքացիություն է շնորհել և նշանակել է Օդեսայի նահանգապետ:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները