Անգլիայում «Ամերիկյան բլրակ» ատրակցիոնի վթարի հետևանքով վիրավորվել է 4 մարդ
Աշխարհ
Անգլիայում «Ամերիկյան բլրակ» ատրակցիոնը, որի վթարի հետևանքով երեքշաբթի 4 դեռահաս ծանր վնասվածքներ է ստացել, շատ անգամներ է կոտրվել: Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը:
Երկու վագոնի բախման պահին ատրակցիոնում 16 մարդ է եղել:
2013 թ. մայիսին բացված Smiler ատրակցիոնից բացվելուց 2 ամիս հետո պտուտակ է ընկել, ինչի հետևանքով ռելսերում ճեղք է առաջացել: Այդ ժամանակ ատրակցիոնից 48 մարդ է տարհանվել:
Նույն տարվա նոյեմբերին ատրակցիոնի դիմացի խցից միանգամից մի քանի անիվ է պոկվել: Այն ժամանակ ևս մի քանի մարդ է տուժել:
Sky News-ի տեղեկությամբ՝ երեքշաբթի օրվա դեպքը Smiler-ի համար 7-րդն է: Ատրակցիոնը մի քանի անգամ փակվել է վերանորոգման համար:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները