Սաակաշվիլին մտադիր է Վրաստան վերադառնալ՝ Ուկրաինայում կարիերան ավարտելուց հետո
Աշխարհ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում կարիերան ավարտելուց հետո կվերադառնա հայրենիք, հաղորդում է Корреспондент-ը:
«Հետո ես կնստեմ ինքնաթիռ կամ նավ և կվերադառնամ Վրաստան: Այնտեղ գրկաբաց ինձ կընդունի իմ ժողովուրդը՝ անկախ նրանից, թե որ ռուս օլիգարխն այնտեղ նստած կլինի»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն քաղաքացիություն է շնորհել Սաակաշվիլիին և նշանակել Օդեսայի նահանգապետ:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները