Մերսինի կանայք մեջքով դարձել են դեպի Էրդողանը
Աշխարհ
Թուրքիայի Մերսին քաղաքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միտինգի առնչությամբ հավաքված կանայք իրենց դժգոհությունն են հայտնել՝ մեջքով դառնալով նախագահին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ի նշան բողոքի նախագահի դեմ՝ կանայք հատուկ պաստառ են պահել, որով ազդարարել են, որ այլև չեն պատրաստվում համբերել հանդուրժել Էրդողանի՝ կնոջ հանդեպ թշնամանք առաջացնող քաղաքականությունը, խոսքերն և վերաբերմունքը: Հավաքվածները հանդես են եկել «Չենք հաշտվելու Ձեր բռնության հետ», «Կին, կյանք, ազատություն» կոչերով:
Մերսինում կանանց նման քայլի պատճառն օրեր առաջ Իգդիրում Էրդողանի միտինգի ժամանակ տեղի ունեցած միջադեպն է եղել: Էրդողանը, միտինգի ժամանակ տեսնելով իրեն մեջք դարձրած մի խումբ կանանց, խիստ խոսքերով քննադատել էր նման պահվածքը' որակելով որպես անբարոյական արարք: Նախագահի նման խոսքերից հետո երկրի շատ կանանց կազմակերպություններ իրենց դժգոհությունն էին արտահայտել:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները