Ավելի քան 7000 զբոսաշրջիկ չեղարկել է Հարավային Կորեա ուղևորությունը` կորոնավիրուսի պատճառով
Աշխարհ
Ավելի քան 7000 զբոսաշրջիկ չեղարկել է ծրագրված ուղևորությունը Հարավային Կորեա՝ մերձավորարևելյան շնչառական կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այս մասին հայտնում է Կորեական զբոսաշրջային կազմակերպությունը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հիմնականում ուղևորություններից հրաժարվել են Չինաստանի և այլ ասիական երկրների զբոսաշրջիկները: Սովորաբար, հունիսին դիտվում է հարավկորեական առողջարաններում ու հյուրանոցներում տեղի ամրագրման պիկ, սակայն այս տարի ցուցանիշը հասել է անցած տարվա մակարդակի 20 տոկոսին միայն:
Կազմակերպության կանխատեսումներով՝ վարակվածների թվի աճին զուգահեռ կավելանա նաև չեղարկվող ուղևորությունների թիվը:
Փակված դպրոցների թիվը հասել է 544-ի, մինչդեռ երեկ հաղորդվում էր 200-ի մասին: Ներկայումս վարակված է 35 մարդ, կարանտինի մեջ է շուրջ 1500-ը: Գրանցվել է մահվան 2 դեպք:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները