Վրաստանում փոթորիկը տապալել է ծառերը և վնասել էլեկտրահաղորդման գծերը
Աշխարհ
Արևելյան Վրաստանի մի շարք շրջաններին այս գիշեր լուրջ վնաս են հասցրել հորդառատ անձրևը և փոթորիկը: Ամենից շատ աղետից վնաս են կրել Դուշեթի շրջանի գյուղերը, որտեղ տապալվել է մի քանի տասնյակ ծառ, հեղեղվել են հազարավոր հեկտար գյուղատնտեսական մշակաբույսեր, հաղորդում ՏԱՍՍ-ը:
Էլեկտրականությունից զրկվել է ավելի քան 10 գյուղ: Բացի այդ, մի քանի ժամով մայրուղիների որոշ հատվածներում դադարեցվել է երթևեկությունը, որի արդյունքում մեկուսացվել է մի քանի գյուղ:
Աղետը չի շրջանցել նաև Վրաստանի մայրաքաղաքը: Ինչպես հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, Թբիլիսիի մի շարք շրջաններում տապալվել են ծառեր, հեղեղվել մի քանի մասնավոր տներ, 10 փողոցում խափանվել է փողոցային լուսավորության համակարգը: Աղետի հետևանքով զոհերի մասին չի հաղորդվում:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները