Արաբական Միացյալ Էմիրություններում օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային 50,5 աստիճանի
Աշխարհ
Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) ռեկորդային շոգ է հաստատվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Gulf News թերթին, մայրաքաղաք Աբու Դաբիի Էմիրությունում գրանցվել է հունիսի սկզբի համար ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ Ցելսիուսի 50,5 աստիճան:
Այս տարեշրջանում երկրի համար արտասովոր շոգ եղանակի պատճառ է դարձել հարավարևելյան քամին, որը տաք օդ է բերում Սաուդյան Արաբիայի անապատային շրջաններից: Ըստ որում դիտվում է անսովոր ցածր մթնոլորտային ճնշում:
Հազվադեպ հանդիպող կլիմայական երևույթը, գրել է հրատարակությունը, ազդել է երկրի բնակչության առողջական վիճակի վրա, էապես աճել է բուժհիմնարկներ դիմողների թիվը:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, առաջիկա օրերին առավել բարձր ջերմաստիճաններ կգրանցվեն Աբու Դաբիի Էմիրությունում և Դուբայի որոշ շրջաններում: Ափամերձ շրջանների ջերմաստիճանը պետք է իջնի մինչև 40-45 աստիճան:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները