Երուսաղեմում մուսուլմանները հանրահավաքի են դուրս եկել՝ ընդդեմ «Լույսի փառատոնի» (տեսանյութ)
Աշխարհ
Երուսաղեմում խոշոր ընդհարումներ են տեղի ունեցել պաղեստինցիների և ոստիկանների միջև: Հարյուրավոր արաբներ դուրս էին եկել զանգվածային բողոքի ակցիայի՝ ընդդեմ քաղաքի պատմական հատվածում «Լույսի փառատոնի» անցկացման: Այս մասին հայտնում է «Ռոսիա 24»-ը:
Միջոցառումն ամեն տարի հավաքում է հազարավոր հանդիսականների: Տեսողական պատկերներն ուղեկցվում են երաժիշտների ու պարողների ելույթներով: Ցուցարարների դժգոհությունն է հարուցել պատկերների պրոյեկտումը մուսուլմանական սրբավայրերի պատերին:
Իրավապահները ստիպված են եղել ձայնային նռնակներ կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար։ Ձերբակալվել է անկարգությունների 4 մասնակից:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները