Ինչ կասի Պորոշենկոն աղետալի վիճակում գնտվող ժողովրդին. տարեկան ուղերձ
Աշխարհ
Այսօր՝ հունիսի 4-ին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես կգա Գերագույն ռադային հղված ուղերձով, որում կվերլուծի, թե ինչ է տեղի ունեցել երկրում վերջին տարում և կուրվագծի հաջորդ տարվա առանցքային խնդիրները, գրում է vesti.ru-ն:
Պորոշենկոյի հերթական ուղերձն ավանդաբար նվիրված կլինի Ուկրաինայի արտաքին և ներքին իրադրությանը. ինչ է հաջողվել ձեռք բերել և ինչ է մնում անել: Թեպետ, արդյունքն ակնհայտ է:
Ուկրաինացիների իրավիճակը նախորդ տարվա ընթացքում չի բարելավվել: Իսկ Պորոշենկոյին հաջողվել է հարստանալ յոթ անգամ:
Անցյալ տարվա նոյեմբերի վերջին նմանատիպ ելույթի ժամանակ ուկրաինացի ղեկավարը հավաստիացրել է բոլորին, որ իր խաղաղ ծրագրի շնորհիվ պատերազմը երկրի հարավ-արևելքում կվերջանա:
Սակայն, երբ կհաստատվի խաղաղությունը, Պորոշենկոն չի ճշգրտել: Արդյունքում, մեկ տարի անց, պատերազմը շարունակվում է. այդ ընթացքում Դոնբասում զոհվել է ավելի քան 6000 մարդ:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները