Իտալիայի իրավապահները 44 մարդու են ձերբակալել մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում
Աշխարհ
Իտալացի կարաբիներների հատուկ ստորաբաժանումը հատուկ գործողություն Է իրականացրել մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում, ինչի արդյունքում ձերբակալվել Է 44 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Il Messaggero թերթին:
Ձերբակալությունները կատարվել են հունիսի 4-ի վաղ առավոտյան Հռոմում, ինչպես նաև Ռիետի, Ֆրոզինոնե, Ակվիլա, Կատանիա և Էննա մարզերում: Ձերբակալվածները, որոնց թվում Է նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Հառաջ Իտալիա» կուսակցության նախկին տարածաշրջանային խորհրդական Լուկա Գրամաձիոն, կասկածվում են մաֆիայի հատ կապերի, կոռուպցիայի, կեղծ հաշիվներ ներկայացնելու, արժեթղթերի հետ կապված խարդախությունների և այլ հանցագործությունների հետ:
Ներկայում իրավապահ մարմինները խուզարկություններ են կատարում ևս 21 կասկածյալների մոտ:
Ինչպես նշում Է թերթը, կատարված հետաքննությունը, որի արդյունքը դարձել են վերջին ձերբակալությունները, հաստատել Է Իտալիայի մայրաքաղաքում մաֆիական կառույցի գոյությունը, որում ներքաշված են եղել տեղի մի քանի քաղաքական գործիչներ և բիզնեսի ներկայացուցիչներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները