Օմսկի մարզի երկու բնակիչներ հիվանդանոցում են հայտնվել իժի հետ սելֆի անելուց հետո
Աշխարհ
Օմսկի մարզի երկու բնակիչներ հոսպիտալացվել են, երբ նրանց կծել Է իժը, որի հետ նրանք փորձել են սելֆի անել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: Միջադեպը տեղի Է ունեցել Չելյաբինսկի մարզի Ակակուլ լճում, ուր տղամարդիկ եկել Էին ձկնորսության:
Կիշտիմի հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի, ուր տարել են ձկնորսներին, վարիչի պաշտոնակատար Եվգենի Չուլիչկովը պատմել Է, որ տղամարդիկ իժին շփոթել են լորտուի հետ և հենց դրա համար են փորձել լուսանկարվել սողունի հետ:
Բժշկի խոսքով՝ այժմ երկու տուժածներն Էլ գտնվում են բավարար վիճակում: Հունիսի 4-ի առավոտյան նրանցից մեկին դուրս են գրել հիվանդանոցից:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները