Էրզրումում քրդական կուսակցության ներկայացուցիչների վրա հարձակում են գործել
Աշխարհ
Թուրքիայի Էրզրում քաղաքում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից նախաձեռնած միտինգից առաջ անհայտ անձինք հարձակվել են կուսակցության ներկայացուցիչների վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, հարձակումը տեղի է ունեցել միտինգի կազմակերպման ժամանակ:
Հարձակվողները հայտարարել են, որ թույլ չեն տալու քրդական կուսակցությանը հանրահավաք իրականացնել և սկսել են քարեր նետել: Ոստիկանությունը միջամտել է տեղի ունեցող իրադարձությանը և կիրառել է արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ: Էրզրումում քրդական կուսակցության հանրահավաքին նախատեսում էր մասնակցել նաև կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը:
Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կմեկնարկեն հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում՝ 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածուներ:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները