Ուկրաինան եղել է, կա և կլինի ունիտար պետություն. Պորոշենկո
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է, որ երբեք չի համաձայնի երկրի ֆեդերալացմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ապակենտրոնացումը ոչ մի ընդհանուր բան չունի ֆեդերալացման հետ: Ուկրաինան եղել է, կա և կլինի ունիտար պետություն»,-հայտարարել է նա՝ հունիսի 4-ին ելույթ ունենալով Գերագույն ռադայում:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի առաջիկա ապակենտրոնացումը նաև չի վերաբերի այնպիսի բնագավառների, ինչպիսիք են՝ ազգային պաշտպանությունը, ազգային անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և տարածքային ամբողջականությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները