Ամերիկացին առաջարկություն է արել ընկերուհուն` թաքցնելով մատանին սենդվիչում (տեսանյութ)
Աշխարհ
Լոս Անջելեսի բնակիչ Մայքլ Ջոզեֆն արտասովոր առաջարկ է արել իր ընկերուհուն: Նա խնդրել է աղջկան ամուսնանալ իր հետ` թաքցնելով մատանին McDonald’s- ի հավի սենդվիչում: Կարևոր պահերը երիտասարդը նկարահանել է: Սակայն նրա Էնն անունով ընկերուհին չգնահատեց վերջինիս ջանքերը և մերժեց առաջարկը, գրում է Time-ը:
YouTube կայքում տեղադրված տեսանյութի մեկնաբանության մեջ մերժված փեսացուն պարզաբանել է, որ նման անսովոր կերպով առաջարկն անելու գաղափարը պատկանում էր հենց իր ընկերուհուն` Էննին: Երկու տարի առաջ նրանք ծանոթացել էին McDonald’s-ում: Աղջիկն անընդհատ կատակում էր, թե տասը տարի անց ընկերը նրան առաջարկություն կանի` նվիրելով մատանին նագեթների տուփի մեջ:
Տեսանյութը նկարահանվել է մայիսի 19-ին և տեղադրվել հունիսի 2-ին: Այն հավաքել է ավելի քան 76 հազար դիտում:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները