Ռուսաստանը պետք է «Մեծ ութնյակ» վերադարձնել. Շտայնմայեր
Աշխարհ
Եվրոպացի քաղաքական գործիչները չեն կարող ոչ մի շահագրգռվածություն ունենալ նրանում, որ G8-ը մնա G7 ձևաչափով, քանի որ միջազգային հանրությունը Ռուսաստանի կարիքն ունի, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը գերմանական Neue Ostanbrücker Zeitung թերթի հետ զրույցում, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք Ռուսաստանի կարիքն ունենք սառեցված հակամարտությունների լուծման համար` ինչպես մեր եվրոպական շրջանում, այնպես էլ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակում»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով` Ռուսաստանի հանդեպ անօգուտ է խաղադրույք անել միայն ճնշման քաղաքականության վրա, անհրաժեշտ է երկխոսություն սկսել` ամբողջ Եվրպայի համար վտանգավոր իրավիճակից ելքեր փնտրելու համար:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները