Գերագույն ռադան հավանություն տվեց Ուկրաինայի տարածքում խաղաղապահների տեղաբաշխմանը
Աշխարհ
ՈՒկրաինացի պատգամավորները պաշտպանել են «Ուկրաինայի տարածք այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների մուտքի թույլտվության և դրանց կեցության պայմանների կարգի մասին» օրենքում կատարված փոփոխությունները: Ինչպես հաղորդվում Է Գերագույն ռադայի կայքում, համապատասխան որոշման օգտին քվեարկել Է 240 խորհրդարանական՝ նվազագույն անհրաժեշտ 226-ի դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընդունված ուղղումներն ընդլայնում են Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զինված ուժերի ստորաբաժանումների գտնվելու հիմքերի ցանկը: Մասնավորապես, հանրապետությունում օտարերկրյա զորակազմի գտնվելու նպատակ կարող Է ծառայել «ՈՒկրաինայի խնդրանքով նրան օգնություն տրամադրելը երկրի տարածքում խաղաղության և անվտանգության պահպանության միջազգային գործողություն անցկացնելու տեսքով՝ ՄԱԿ-ի կամ ԵՄ-ի որոշումների հիման վրա», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Միաժամանակ օրենքն արգելում Է հանրապետության տարածքում այն պետությունների զինծառայողների գտնվելը, «որոնք ՈՒկրաինայի դեմ զինված ագրեսիա են ծավալում»:
Փաստաթղթին կից բացատրագրում նշվում Է, որ խաղաղապահ զորակազմ մտցնելը «պետք Է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակավայրերում ապահովի իրադրության արագ նորմալացումը, իրավակարգի և կենսագործունեության, քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների վերականգնումը»:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները