Բրիտանիայի ռեստորաններից մեկում մատուցում են միջատներից պատրաստված ուտեստներ
Աշխարհ
Բրիտանական Քարդիֆի քաղաքում բացվել է յուրահատուկ ռեստորան, որտեղ այցելուներին առաջարկվում մորեխներից, ծղրիդներից և նույնիսկ ճիճուներից խորտիկներ: Ռեստորանը կոչվում է PESTaurant (անգլերենից թարգ.`pest - վնասատու): Ճակատագրի հեգնանքով, նոր բացված ռեստորանը բազմաթիվ հաճախորդներ է գրավում, հաղորդում է Mirror-ը:
«Ես նախկինում նույնպես համտեսել եմ ծղրիդների, սակայն այդքան համեղ` երբեք», - ասել է ռեստորանի 67-ամյա այցելուն, որը շատ է ճանապարհորդել Ասիայով:«Միջատները շատ համեղ են: Պարզապես անհրաժեշտ է իմանալ ճիշտ պատրաստելու ձևը», - հավելել է բրիտանացին:
Գիտնականները վաղուց են հայտարարել, որ մոտ ապագայում միջատները կլինեն համարժեք այլընտրանք մսին, հատկապես զարգացող երկրներում:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները