Չինաստանում խորտակված ջերմանավը դուրս է բերվել ջրից
Աշխարհ
Չինական «Արևելքի աստղ» ջերմանավը, որը խորտակվել էր Յանցզի գետում հունիսի 1-ին, դուրս է բերվել ջրից: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Մինչև հունիսի 5-ը հայտնաբերվել է 82 դի, ևս 360 ուղևոր և անձնակազմի անդամներ համարվում են անհետ կորած։ Փրկվել հաջողվել է միայն 14 մարդու:
Նավը դուրս բերելու գործընթացը տևել է մոտ 2 ժամ: Որոշումը կայացվել է փորձագետների այն եզրակացությունից հետո, որ նավի վրա ողջ մնացածներ չկան:
Փրկարարները մտադիր են սկսել ջրի հեռացումը նավի միջից՝ զոհվածներին փնտրելու համար:
Տուրիստական նավը խորտակվել էր հունիսի 1-ին Ցզյանլի քաղաքի մոտակայքում: Փոթորիկի պատճառով նավը շուռ էր եկել և խորտակվել 2 րոպեում՝ չհասցնելով ահազանգել վթարի մասին:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները