Եղիսաբեթ Երկրորդ թագուհին արքայազն Հարիին պարգևատրել է շքանշանով
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին արքայազն Հարիին պարգևատրել է Վիկտորիանական շքանշանով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Բուքինհեմյան պալատի պաշտնական տեղեկատվությունը:
Պարգևն արքայազնին է հանձնվել թագուհու նստավայրում տեղի ունեցած հրապարակային արարողության ժամանակ:
Վիկտորիանական շքանշանը, ստատուտի համաձայն՝ հանձնվում է անձամբ Մեծ Բրիտանիայի միապետի կողմից՝ գահին մատուցված ծառայությունների համար: Շքանշանը 1896 թվականին հիմնել է Վիկտորյա թագուհին հենց այդ նպատակով. որպեսզի հնարավորություն ունենա միապետի անձնական շնորհակալությունը հայտնել պարգևատրվածի գործողությունների համար: Հարին ստացել է պարգևի երկրորդ աստիճան և դարձել շքանշանի կոմանդոր-ասպետ:
Այս ամսին 30-ամյա արքայազնն ավարտում է զինվորական կարիերան: Նա պրոֆեսիոնալ զինվորական է, սովորել է հեղինակավոր Սանդհերստի (Sandhurst) ակադեմիայում և ունի հետևակի կապիտանի կոչում: 2007-2008 թվականներին Հարին Աֆղանստանում մասնակցել է մարտական գործողություններին, այժմ ծառայությունն ավարտում է Ավստրալիայում:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները