ԵՄ «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների արտգործնախարարները կհանդիպեն Մինսկում
Աշխարհ
Եվրամիության «Արևելյան գործընկերության» նախաձեռնության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարները ոչ պաշտոնական հանդիպում կունենան Մինսկում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ» գործակալությանն ասել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:
«Արևելյան գործընկերության» մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը կկայանա Մինսկում հունիսի վերջին: Կամփոփվեն Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները, ոչ պաշտոնական իրադրությունում տեղի կունենա մտքերի փոխանակում այն մասին, թե ինչպես պետք է այս նախաձեռնությունը հետագայում զարգանա»,- հայտնել է Մակեյը' հանդիպումն անվանելով պլանային:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները