Միշել Օբաման դուստրերի հետ կայցելի Մեծ Բրիտանիա և Իտալիա
Աշխարհ
ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Միշել Օբաման և նախագահական զույգի դուստրերը՝ Մալիան և Սաշան, հունիսին կայցելեն Մեծ Բրիտանիա և Իտալիա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տան տարածած հաղորդագրությանը:
Մեկշաբաթյա ճամփորդության ընթացքում, որը կսկսվի հունիսի 15-ին, Միշել Օբաման դուստրերի հետ կայցելի Լոնդոն, Միլան, Վիչենցա և Վենետիկ: Լոնդոնում Միշելը ելույթ կունենա աղջիկների կրթության թեմայով, իսկ Միլանում կգլխավորի ԱՄՆ-ի պատվիրակությունը ԷՔՍՊՕ- 2015-ում: Վիչենցայում ԱՄՆ-ի առաջին տիկինը հանդիպում կունենա այնտեղ տեղաբաշխված ամերիկացի զինվորների հետ, իսկ Վենետիկում կայցելի տեսարժան վայրեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները