Անգլիական նավահագնստում հայտնաբերվել է ներգաղթյալներով լի բեռնարկղ
Աշխարհ
Անգլիական նավահանգիստ հասցրած բեռնարկղում, ենթադրաբար, Նիդեռլանդներից ժամանել է 68 անօրինական ներգաղթյալ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Press Association-ին, նրանց թվում կային հղի կանայք:
Յոթ մարդ հոսպիտալացվել է որովայնի և կրծքավանդակի ցավերից: Ըստ բժիշկների, իրենց կյանքին վտանգ չի սպառնում: Մնացած «ճանապարհորդները» տարվել են Մեծ Բրիտանիայի սահմանապահ գործակալության գրասենյակ:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները