Վաշինգտոնը քննարկում է Եվրոպայում հրթիռների տեղակայումը Ռուսաստանից պաշտպանվելու համար
Աշխարհ
ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են Եվրոպայում հրթիռներ տեղակայելու հնարավորությունը, որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով` դրանք պատասխան միջոցներ են, քանի որ Ռուսաստանը լիովին չի իրականացնում Միջին և մոտ հեռավորության հրթիռների ոչնչացման պայմանագիրը: Բացի այդ, դա պայմանավորված է Ուկրաինայի իրադարձություններով:
«Օբամայի վարչակազմը քննարկում է մի շարք ագրեսիվ պատասխան քայլեր` պայմանավորված այն հանգամանքով, որ Ռուսաստանին մեղադրում են «սառը պատերազմի» ժամանակ կնքված համաձայնագրի խախտման համար: Խոսքը, մասնավորապես, Եվրոպայում ցամաքային հրթիռների տեղակայման մասին է, որի միջոցով հնարավոր է կանխարգելիչ հարված հասցնել` ոչնչացնելով ռուսական սպառազինությունը»,-ասված է զեկույցում:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները