Առնվազն 12 մարդ է տուժել Հռոմի մետրոյում գնացքների բախման հետևանքով
Աշխարհ
Առնվազն 12 մարդ է վնասվածքներ ստացել Հռոմի մետրոյում երկու գնացքների բախման հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին հաղորդել է Իտալիայի հեռուստատեսությունը:
Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի գետնուղու «Բ» ուղեգծում, որտեղ շարժակազմերի երթևեկությունը դադարեցված է:
Պատահարի վայրում աշխատում են ոստիկաններն ու հրշեջները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները