Պորոշենկոն գոհ է Ուկրաինայի ՆԳ նախարարության բարեփոխման ուղղությամբ Ավագովի գործունեությունից
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունիսի 5-ին հայտարարել է, թե գոհ է Ուկրաինայի ՆԳ նախարարության բարեփոխումից, որն իրականացնում է գերատեսչության ղեկավար Արսեն Ավագովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ մի խումբ պատգամավորներ Գերագույն ռադա որոշման նախագիծ էին մտցրել Ավագովին ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու մասին: Նրանց կարծիքով՝ Ավագովը բավարար աշխատանքի չի կատարում իրավապահ համակարգի բարենորոգման համար:
«Ես գոհ եմ ՆԳՆ-ի բարեփոխումից, քանի որ պատրաստվել է ազգային ոստիկանության մասին օրենքը, պատրաստվել է ուժային ստորաբաժանումների բարեփոխումը, ստեղծվում է ուժային բլոկից քաղաքական ղեկավարության հստակ բաժանում, և այդ բարենորոգումը գլխավորում է նախարար Ավագովը»,-ասել է նախագահը Կիեւում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որը նվիրված էր խորհրդարանին հղված տարեկան ուղերձին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները