Ադրբեջանում «դիվանագիտական սկանդալն» ուղղված է Մամեդյարովին տապալելուն. ադրբեջանցի փորձագետ
Աշխարհ
Ադրբեջանցի դիվանագետ, Իսլամական համագործակցության կազմակերպությունում երկրի ներկայացուցիչ Արիֆ Մամեդովը Facebook-ում հակաիշխանական գրառում էր արել, ապա մեկնաբանել էր իրեն հայ լինելու մեջ մեղադրողներին՝ նշելով, որ զտարյուն ադրբեջանցի է:
«Ադրբեջանի ներկայիս պայմաններում ադրբեջանցի դիվանագետի հայտարարությունները պետական պաշտոնյաների մասին զարմանքի տեղիք են տալիս: Ցանկացած ոլորտի և ցանկացած մակարդակի պաշտոնյա չի կարող սեփական կարծիքն արտահայտել»,-ասել է «Արևմուտք-Արևելք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն՝ մեկնաբանելով ադրբեջանցի դիվանագետ Արիֆ Մամեդովի սկանդալային գրառումը Facebook սոցցանցում, որը քննադատել էր պետական պաշտոնյաներին` Բաքվի խոշոր հրդեհը թույլ տալու համար:
Օրուջլուն կարծում է, որ Մամեդովն այդ քայլին գնալու համար երեք տարբեր պատճառ կարող էր ունենալ: Նախ դա կարող էր առաջանալ Ադրբեջանի իշխանական համակարգում առկա խնդիրների պատճառով, երկրորդ հնարավոր պատճառն արտաքին գործոնների ազդեցությունն է, իսկ երրորդը` իշխանության ներսում հեռուն գնացող նպատակները:
Օրուջլուի կարծիքով` նպատակն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին այդ պաշտոնից տապալելն է:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները