ՕՊԷՔ-ը նավթի արդյունահանման բաժնեչափը պահպանեց նախկին մակարդակի վրա
Աշխարհ
ՕՊԷՔ-ը նավթի արդյունահանման բաժնեչափը պահպանեց նախկին մակարդակի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նուայմին: «Բաժնեչափերը նույնն են»,-ասել է նա:
ՕՊԷՔ-ի նիստը տևել է երկու ժամ: Ալ Նուայմին նաև հայտարարել է, որ ՕՊԷՔ-ի երկրները չեն քննարկել կազմակերպություն Ինդոնեզիայի վերադարձի հարցը: Ավելի վաղ ԶԼՄ-ները, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել էին, որ ՕՊԷՔ-ի նիստի օրակարգի հարցերից մեկը լինելու է Ինդոնեզիայի վերադարձը կազմակերպություն:
Ինդոնեզիան ՕՊԷՔ-ը լքել է 2009 թվականի հունվարի 1-ին նավթի արդյունահանման կտրուկ նվազման պատճառով. նավթ արտահանողից պետությունը վերածվել է ներմուծողի:
ՕՊԷՔ-ի կազմի մեջ մտնում է 12 երկիր՝ Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Վենեսուելան, Քատարը, Լիբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ալժիրը, Նիգերիան, Էկվադորը և Անգոլան: ՕՊԷՔ-ի դիտորդ երկրի կարգավիճակ ունեն Մեքսիկան, Եգիպտոսը, Օմանը, ինչպես նաև Ռուսաստանը, որն այդ կազմակերպության նստաշրջաններին մասնակցում է 1998 թվականից:
ՕՊԷՔ-ի հաջորդ նիստը նշանակված Է դեկտեմբերի 4-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները