Թուրք պատգամավորը բողոքարկել է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար կուսակցությունից հեռացնելու որոշումը
Աշխարհ
Բելգիայի Հումանիստական ժողովրդավարական կենտրոն կուսակցության թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրը, ով հեռացվել է կուսակցության շարքերից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար, բողոքարկել է կուսակցության որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հաբերլե ր» լրատվականը, Օզդեմիրը իր հեռացվելու մասին որոշումը բողոքարկող դիմում է ներկայացրել կուսակցությանը:
Բելգիայի խորհրդարանի թուրք պատգամավորը պահանջել է, որ Հումանիստական ժողովրդավարական կենտրոն կուսակցությունը չեղյալ համարի իրեն հեռացնելու մասին որոշումը' մեկնաբանելով այն, իբր, անօրինական քայլ և խտրականություն:
Մահինուր Օզդեմիրը հեռացվել է կուսակցության շարքերից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար: Մահինուր Օզդեմիրը, ով առաջինն է Բելգիայի խորհրդարան մուտք գործել գլխաշորով, բոյկոտել էր խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար մեկ րոպե լռության պահը' հայտնելով, որ «Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը պարտադիր չէ»: Հետագայո ւմ նա հրաժարվել էր նաև ստորագրել իր կուսակցության ղեկավար Լութգենի կողմից առաջարկված կոմյունիկեն, որը 1915 թվականի դեպքերը ճանաչում էր որպես ցեղասպանություն:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները