ԻՊ-ը մտադիր է քիմիական զենք արտադրել. Ավստրալիա
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը բարձր որակավորում ունեցող մասնագետների է հավաքագրում քիմիական զենք արտադրելու համար և արդեն քլոր է կիրառում Իրաքում հարձակումների համար: Նման կարծիք է հայտնել Ավստրալիայի արտգործնախարար Ջուլյա Բիշոփը. փոխանցում է The Australian-ը:
Նրա խոսքով՝ առաջին հերթին գրոհայիններին հետաքրքրում են Արևմուտքի երկրների մասնագետները: «Քլորի օգտագործումը, մասնագետների հավաքագրումը վկայում են քիմիական զենքի ստեղծմանն ուղղված ԻՊ-ի լուրջ ջանքերի մասին»,- հայտարարել է Բիշոփը՝ նշելով, որ այն սկզբում կկիրառվի Իրաքում և Սիրիայում:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները