Մալայզիայի արևելքում երկրաշարժի հետևանքով զոհվել է 11 մարդ
Աշխարհ
Մալայզիայի արևելքում հզոր երկրաշարժի զոհ է դարձել 11 մարդ. փոխանցում է CNN-ը:
5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ օրը, որի էպիկենտրոնը գտնվել է Ռանաու քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Մալայզիայի Կալիմանտան կղզու ամենաբարձր Կինաբալու լեռան վրա:
Երկրաշարժից հետո, ըստ լեռնագագաթ (4095 մ բարձրությամբ) բարձրացած ալպինիստների ցուցակների, կարողացել են ճշտել 189 գրանցված մասնակիցների գտնվելու վայրերը, բացի 14 մարդուց: Փրկարարների տվյալներով՝ նրանց մեջ կան ինչպես Մալայզիայի, այնպես էլ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Սինգապուրի, ԱՄՆ-ի, Թայլանդի, Թուրքիայի, Ֆիլիպինների և Ճապոնիայի քաղաքացիներ:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները