Ճապոնիան Ուկրաինային 1.5 մլրդ դոլարի վարկային երաշխիքներ է տրամադրել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին` 1.5 միլիարդ դոլարի վարկային երաշխիքներ տրամադրելու համար, հայտնում է ZN.UA-ն:
«Ես շնորհակալ եմ Ճապոնիային` տրամադրած վարկային երաշխիքների համար, որը մեզ թույլ կտա ապահովել Ուկրաինայի ֆինանսական համակարգի կայունությունը»,- հայտարարեց Պորոշենկոն` Կիևում Ճապոնիայի վարչապետի հետ բանակցությունների արդյունքներով:
Պորոշենկոն Ճապոնիային շնորհակալություն է հայտնել նաև փոխառություն տրամադրելու համար` կապված ածխային էներգետիկայի ոլորտում մաքուր տեխնոլոգիաների զարգացման հետ:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները