Թուրքիայի խորհրդարանական ընտրություններն ավարտված են. Քրդական կուսակցությունը մեջլիսում է
Աշխարհ
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների քվեատուփերի 98,95 տոկոսի հաշվարկով քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կարողացել է հաղթահարել 10 տոկոսի նաընտրական շեմը՝ հավաքելով 12,63 տոկոս ձայն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նահանջել է նախորդ ընտրություններին գրանցած արդյունքներից՝ ստանալով 40,93 տոկոս ձայն՝ նախկին 46,58 տոկոսի փոխարեն: Ընտրությունների նախնական արդյունքներով՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կուսակցությանը չի հաջողվել ստանալ ձայների այն մեծամասնությունը, որը թույլ կտար կազմել միակուսակցական կառավարություն:
Նախընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր քեմական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ստացել է 25,19 տոկոս, իսկ Ազգայնական շարժում կուսակցությունը՝ 16,5 տոկոս ձայն: Ըստ նախնական տվյալների՝ մեջլիսում կլինի նաև քրդական կուսակցության կողմից առաջադրված հայազգի թեկնածու Գարո Պայլանը:
Թուրքական «Միլլիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ ընտրություններին մասնակցել են ընտրության իրավունք ունեցողների 84 տոկոսը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան