ԱՄՆ իշխանությունները պարգևատրում են խոստանում բանտից փախած մարդասպանների մասին տեղեկության դիմաց (լուսանկար)
Աշխարհ
ԱՄՆ Նյու Յորք նահանգի իշխանությունները պարգևատրում են խոստացել նախօրեին խիստ ռեժիմի բանտից փախուստի դիմած երկու հանցագործների գտնվելու վայրի մասին տեղեկության դիմաց: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պարգևատրման չափը կկազմի 50 հազար դոլար` մեկ հանցագործի դիմաց:
«Նրանք վտանգավոր մարդիկ են` ունակ գործելու նոր ծանր հանցագործություններ»,- ասել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն` իրավիճակը անվանելով «ճգնաժամային»:
48-ամյա Ռիչարդ Մեթը և 34-ամյա Դևիդ Սուեթը էլեկտրական գործիքների միջոցով կարողացել են ճեղքել նահանգի ամենալավ պաշտպանված բանտերից մեկը համարվող Clinton Correctional Facility-ի պատը:
Կուոմոյի խոսքերով` դա 150 տարվա մեջ այդ բանտից փախչելու առաջին դեպքն է:



















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել