Թբիլիսիում մեկնարկում է ՆԱՏՕ-ի ռազմավարական գործընկերության համաժողովը
Վրաստան
Հունիսի 8-10-ը Թբիլիսիում տեղի կունենա ՆԱՏՕ-ի ռազմավարական ռազմական գործընկերության (SMPC) ամենամյա խորհրդաժողովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ խորհրդաժողովին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ: Խորհրդաժողովի համակազմակերպիչներն են՝ ՆԱՏՕ-ի վերափոխման միավորված հրամանատարությունը և Վրաստանի զինուժերը:
«Խորհրդաժողովի նպատակն անդրատլանտյան համագործակցության երկրներում վերափոխման շուրջ կարծիքների փոխանակմանն աջակցելն է և միասնական տեսլականի ձևավորումը»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Պաշտպանության նախարարությունը նաև նշել է, որ «ՆԱՏՕ-ի համար առանձնակի կարևորություն ունի դաշինքի անդամ չհանդիսացող երկրների հետ սերտ հարաբերությունների զարգացումը»: «Խորհրդաժողովում հատուկ ուշադրություն կդարձվի գործընկեր երկրներին»,- ընդգծվում է հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել