Սան Ֆրանցիսկոյում ընթանում է Apple-ի ծրագրավորողների WWDC 2015 համաժողովը
Աշխարհ
Սան Ֆրանցիսկոյում հունիսի 8-12-ին անցկացվում է Apple ընկերության օպերացիոն համակարգերով աշխատող ծրագրավորողների համաշխարհային համաժողովը: Համաժողովի մասնակիցների թվում կան նաև հայ ծրագրավորողներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' այն մեկտեղել է ծրագրավորողների աշխարհի տարբեր երկրներից, ովքեր հավաքվել են քննարկելու IOS-ի և OS X-ի ապագային վերաբերող հարցեր: Համաժողովին մասնակցում են 1000-ից ավելի Apple-ի ինժեներներ, տեղի կունենան 100 տեխնիկական սեսիաներ, գործնական դասընթացներ և Apple Design մրցանակաբաշխությունը: Գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ուղղությունների ուսանողներն ու մասնագետները համաժողովին կարողանում են մասնակցել հատուկ այդ նպատակի համար հատկացված թոշակի շնորհիվ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել