Մահացել է հայտնի հեքիմ Ջունան
Ռուսաստան
Մոսկվայում 66 տարեկանում մահացել է հեքիմ, էքստրասենս Ջունա Դավիթաշվիլին: Այս մասին LiveJournal-ի իր բլոգում հայտնել է դերասան Ստանիսլավ Սադալսկին, գրում է Газета.Ru-ն:
«Ջունան երկու օր կոմայի մեջ էր, այսօր նա հեռացավ... Շտապօգնությունը նրան տարել էր անմիջապես Արբատ փողոցից: Նա դուրս էր եկել շենքի հարևանությամբ գտնվող խանութ՝ ուտելիք գնելու և վատացել: Մի քանի օր առաջ նրան բերել էին հիվանդանոցից, որտեղ վիրահատվել էր, լուրջ խնդիրներ ուներ արյան հետ»,- գրել է դերասանը:
Նշվում է, որ բացի բուժումներից, Ջունան զբաղվում էր նաև նկարչությամբ, գրում էր բանաստեղծություններ և պատմվածքներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)