Վաշինգտոնում լսումներ կլինեն Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ
Աշխարհ
Բաքվի Եվրոպական խաղերին ընդառաջ Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի կունենան լսումներ' կապված Ադրբեջանում վերջին մեկ տարվա ընթացքում գրանցված մարդու իրավունքների խախտումների հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Ազադլըք» լրատվականը:
Լսումների վերաբերյալ հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայում Ադրբեջանում կոպտորեն խախտվում են խոսքի, մտքի և լրատվամիջոցների ազատությունը, իսկ ընդդիմադիր գաղափարներ ունեցող անձանց նկատմամբ բռնություններ են կիրառվում: Ադրբեջանական կառավարության իրականացրած բռնությունների հետևանքով բանտերում փակված է 100 քաղբանտարկյալ:
Վաշինգտոնի լսումներին ներկա կլինեն Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ, Մաքքեյնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Դևիդ Կրամերը, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Քենան Ալիևը, ադրբեջանցի լրագրող Արզու Քեյբուլլան:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)