Թաիլանդի բանտերից մեկում խռովություն են բարձրացրել 2,5 հազար կալանավորներ
Աշխարհ
Երկուսուկես հազար կալանավորներ, որոնց պահում են Թաիլանդի հարավի Սոնգկլայի նահանգի բանտում, որը նախատեսված Է երկու հազար մարդու համար, խռովություն են բարձրացրել «դատապարտյալների անձնական իրերի» լրացուցիչ «տեսչական ստուգում» անցկացնելու՝ բանտի տնօրինության որոշման դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 8-ին հաղորդել Է Թաիլանդի Երրորդ ազգային հեռուստաալիքը:
Ոստիկանությունը և զինվորականները գիշերվա ընթացքում ճնշել են խռովությունը: Խռովարարների հնազանդեցման գործողության ժամանակ բանտի տարածքից լսվել են հրազենով կրակոցների հնչյուններ: Առավոտյան վերքեր ստացած երկու կալանավորների բանտից տարել են քաղաքի հիանդանոց բուժօգնություն ցույց տալու համար, ասված Է հեռուստաալիքի հաղորդման մեջ:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Թաիլանդի բանտերում խռովությունները տեղի են ունենում ամենից հաճախ անձնական իրերի ստուգումների պատճառով, որոնց ընթացքում կալանավորներից առգրավում են անօրինականորեն բանտ բերված շարժական հեռախոսներ, ինչպես նաև խցերի գերլցման պատճառով: Թաիլանդում բանտերի մեծ մասը գերբեռնված Է: Հաճախ 30 հոգու համար նախատեսված խցերում պահվում Է 50 կամ 60 մարդ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել