Պետերբուրգի բնակիչը կերել է պլանշետը և մահացել
Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգի ներքին գործերի նախարարության պետական բաժանմունքը հայտնել է այն մասին, որ ոստիկանությունում ահազանգ է ստացվել Նիկոլայ Ռուբցովի փողոցում գտնվող տներից մեկում տեղի ունեցող պատահարի վերաբերյալ: Վկաները պատմել են, որ ինչ-որ տղամարդ պատուհանից իրերը նետում է ցած, այդ թվում նաև՝ մեծերը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները և փորձել են պարզել իրավիճակը: Տղամարդը նրանց ակտիվ դիմադրություն է ցույց տվել, որից հետո կոտրել է պլանշետը և սկսել ուտել դրա առանձին մասերը, իսկ էկրանի ապակին, որի փշուրները հավաքել է հատակից, լցրել բերանը:
Տեղամասային ոստիկանը փորձել է նրան խանգարել, սակայն նա ակտիվորեն դիմադրել է և մի քանի հարված հասցրել ոստիկանին: Ոստիկանը կանչել է շտապօգնություն, սակայն մինչև բժիշկների գալը տղամարդը մահացել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)