Պայթյուն է որոտացել ավստրալական սրճարանում, վիրավորվել է 20 մարդ
Աշխարհ
Ավստրալիայի Ռեյվենշու քաղաքում ավտոմեքենան մխրճվել է սրճարաններից մեկը, ինչի հետևանքով գազի պայթյուն է որոտացել և տուժել է 20 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC հեռուստաալիքին:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Serves You Right Cafe սրճարանում: Շտապօգնության ներկայացուցիչները հայտնել են, որ 20 մարդ տարբեր աստիճանի ծանրության այրվածքներ է ստացել: Տուժածներին երկու ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոցներ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրշեջները դեռևս մարում են կրակը: Ոստիկանությունը փակել է մերձակա փողոցները, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել