Ավստրալիան հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» ձգտում է ռադիոակտիվ զենք ստանալ
Աշխարհ
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է, որ Սիրիայի և Իրաքի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ռադիոակտիվ զենք ստեղծելու ջանքեր է գործադրում:
Իրաքի և Սիրիայի գրավված քաղաքներում զինյալները բուժհիմնարկներում և գիտական կենտրոններում հավաքում են ռադիոակտիվ նյութեր, ինչը «երկյուղներ են ծնում այն բանի կապակցությամբ, որ նրանք ձգտում են ստեղծել մեծ «կեղտոտ ռումբ», Ավստրալիայի ԱԳ նախարարի խոսքը հունիսի 9-ին մեջբերել է Australian թերթը:
Անցած շաբաթվա վերջին Բիշոփը նաև հայտնել էր քիմիական զենք ստանալու ԻՊ-ի փորձերի մասին: Այդ նպատակով ծայրահեղականները «հավաքագրում են փորձառու գիտնականների ու մասնագետների, այդ թվում՝ Արևմուտքի երկրներից»: Ավստրալիայի ԱԳ նախարարի տվյալներով՝ ԻՊ-ի զինյալները «արդեն քլոր են օգտագործել Իրաքի տարածքում ձեռնարկված գրոհների ընթացքում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել